Հրաչյա Հարությունյանը Սիրուշոյի հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել

Հրաչյա Հարությունյանը մեր թատերական աշխարհի ակնառու և ականավոր դեմքերից է, ով միշտ հավատարիմ է մնում թատրոնին, բեմին ու իր հանդիսատեսին։

Նա թատրոնին ու դերասանական արվեստին վերաբերվում է բացառիկ նրբանկատությամբ, պրոֆեսիոնալիզմով ու սկզբունքային մոտեցմամբ։

Իրեն բնորոշ նրբանկատությամբ ու սիրով էլ դերասանը վերաբերվում է ընտանիքին։ Սիրված երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ երկար տարիներ համատեղ ընտանեկան կյանքի ընթացքում նրանք դաստիարակել են մեր ժամանակների ամենից հետաքրքիր ու ինքնատիպ կերպարներից մեկին՝ Սիրուշոյին։

Սիրուշոն գիտի ներկայացնել ոչ միայն իրեն, այլ նաև հայկական մշակույթը։ Նրա միջոցով միջազգային տարբեր հարթակներում ճանաչում են հայկական մշակույթը։

Հայրը հաճախ է ասում, որ ինքն իսկապես հպարտանում է Սիրուշոյով։ Նա ուրախ է, որ իր միակ զավակը կարողացել է կայանալ կյանքում և չափանիշ լինել իր ընտրած ոլորտում։

Հ․ Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել դստեր հետ՝ այն վերնագրելով․ «Աղջիկս»։ Լուսանկարը կիսել է Սիրուշոն՝ գրելով․ «Պապա»։

Понравилась статья? Поделиться с друзьями: