Հրաշալի լուր․ Ջոն Բիլեզիկյանն ԱՄՆ-ում պատվավոր մրցանակ է ստացել

Հայաստանյան Օսթեոպորոզի կենտրոնի հիմնադիր պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանն ԱՄՆ-ում անչափ պատվավոր մրցանակ է ստացել՝ Վիլյամ Ֆ. Նեյմանի անվ․ մրցանակը, որը շնորհվում է ոսկրա — մկանային համակարգի ուսումնասիրության և բուժման բնագավառի բացառիկ ներդրումների համար։

Սա մեծագույն պատիվ է մեր ազգի համար, քանզի բժիշկը, հպարտորեն կրելով հայկական ազգանունը, կարողանում է բարձր պահել մեր ազգի պատիվն ամենուր։ Նա բժշկ․ գիտությունների դոկտոր է, դեղագիտության պրոֆեսոր։ 1974 թվականից մասնակցում է գիտական հոդվածների ստեղմանը։ Նրա ուսումնասրությունների հիման վրա լուծվել են տարբեր խնդիրներ։

Որպես իսկական հայ ու մեծ հայրենասեր՝ Բիլեզիկյանն ամեն ինչ անում է Հայաստանում բժշկության զարգացման համար։ 2019-ին Բիլեզիկյանը Հայաստանում նախաձեռնել ու հիմնադրել է հայաստանյան կենտրոնը՝ հրաշալի մասնագետ Վարտա Բաբալյանի հետ։

Այնտեղ հայ մասնագետների համար վերապատրաստման սեմինարներ են ընթանում, դասընթացներ են անցկացվում ուսանողների ու ապագա մասնագետների համար։

Նրա ջանքերով նաև հայաստանյան հողում անց են կացվում միջազգային սեմինարներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: