«Հույս ունեմ, որ եթե միայն ինձնից կախված լինի, ես էլ չեմ վարակվի»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ — դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը խոսել է այս օրերին ոչ պակաս կարևոր թեմայից՝ քովիդային ախտի տարածումից։

«Արդեն 7-8 ամիս ա, ինչ կորոնավիրուսի համաճարակ ա երկրում։ Պրակտիկորեն չեմ սահմանափակել իմ շփումներն ու չեմ էլ վարակվել։ Հույս ունեմ, որ եթե միայն ինձնից կախված լինի (ընտանիքի անդամները չվարակվեն), ես էլ չեմ վարակվի։ Դրա համար անհրաժեշտ եմ համարել պահպանել մի քանի կանոն, որոնք, ըստ ամենայնի, օգնել են, քանի որ անհնար եմ համարում, որ որևէ վարակակրի հետ շփում ունեցած չլինեմ։

Դրանք պարզագույն կանոններ են՝ շփվելիս իրար քիթ չմտնել, պահպանել պատշաճ ֆիզիկական հեռավորություն (1,5-2 մետր ու առավել ևս, երբ փակ տարածքում եք), ձեռքերը պարբերաբար ախտահանել (եթե դրանցով հպվում եք այլոց ձեռքերին կամ մի սեղանի շուրջ երկար զրուցում եք), եթե փակ տարածքում երկար ժամանակ եք գտնվելու այլոց հետ, կրել դիմակներ ու, էլի, պարբերաբար ախտահանել ձեռքերը, մանավանդ, դրանցով երեսին կպնելուց առաջ։

Սրանք հեշտ իրականացվող գործողություններ են, որոնք զգալիորեն կնվազեցնեն ձե՛ր վարակվելու հավանականությունն ու կթեթևացնեն առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!