Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անչափ կարևոր հարցով է դիմել հանրությանը, թե ինչու են կանայք միշտ մեղավոր։ Որպես հիանալի կին ու տաղանդավոր լրագրող՝ Աննա Հակոբյանը սեփական հետաքննությունն է անցկացրել՝ հասկանալու համար՝ ինչու է հանրությունն անընդհատ մեղադրում կնոջը։ Նա ընթերցեց նախ վարկածները՝ տարբեր աղբյուրներից, ապա նաև մեկնաբանությունները, որոնք ցենզուրայի սահմաններում են եղել։
Անչափ գեղեցիկ, խելացի ու բարեսիրտ Աննա Հակոբյանը, իր նուրբ ոճով, փորձել է այլ վարկածներ առաջ քաշել․ օրինակ տղամարդու հոգեբանական խնդիրները՝ կապված թոշանքի անցնելու ու նոր աշխատավայրում իրեն չվերգտնելու վերաբերյալ։
Նա նաև քննարկել է կնոջ՝ սիրեկան ունենալու հանգամանքը՝ հերքելով այն, քանզի հակառակն ապացուցված չէ։ Տիկին Հակոբյանը բազում հարցեր է հնչեցրել՝ ինչ կարող էր լինել, եթե տղամարդը բարձրաձայներ, որ խնդիրներ ունի ու դրա համար բախվել քննադատության։
Հակոբյանն անչափ հուզված հորդորել է բոլորին՝ պատկերացնել՝ ինչ են զգացել երեխաներն ու ինչ է զգում կինը։ Նաև հորդորել է մի շարք հարցեր տալ ինքներս մեզ։