«Հոգնած երջանիկ մայրիկ»․ Հասմիկ Կարապետյանի նոր լուսանկարները

Հրաշալի երգչուհի Հասմիկ Կարապետյանն ակտիվ չէ համացանցում։ Նա հաճախ չէ հետևորդներին ուրախացնում նոր լուսանկարներով, սակայն այս անգամ հրապարակել է միանգամից երեք կադր։

Երկու բալիկների մայրիկն այն իսկական «մամայական» ոճով է մակագրել․ «Հոգնած երջանիկ մայրիկ»։ Տանն արված սելֆիների հետին ֆոնին երևում է որդու՝ փոքրիկ Գրիգորի մահճակալը։ Հասմիկը, թեև նշում է՝ հոգնած է, բայց հրաշալի տեսք ունի։

Նա ոճայի կերպով շպարված է՝ նախընտրելով վարդագույն ստվերաներկը և շրթներկը։ Գեղեցկուհին մազերն ուղիղ է հարդարել ու բաց թողել։ Հասմիկը բաց կանաչ գույնի շապիկ է կրում։

Հասմիկը և ամուսինը՝ Շանթը, նաև ավագ դուստր ունեն՝ Տաթևը, որի լուսանկարներն ավելի շատ են մայրիկի էջում։ Փոքրիկ Գրիգորի ծնունդը համընկել է կորոնավիրուսյան ախտի տարածման հետ։

Հավանաբար, հենց դա է պատճառը, որ բալիկի լուսանկարները չեն հայտնվում մայրիկի էջում՝ ուրախացնելով նրա հետևորդներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: