Հնդկաստանից 17-ամյա ակտիվիստուհին պայքարում է երեխաների ամուսնությունների դեմ, որոնք գրեթե կործանում են նրանց կյանքը

17 տարեկան Փայալ Ջանգդը Հնդկաստանի ամենահայտնի ակտիվիստներից է,  ով պայքարում է  մանկահասակ աղջիկների ամուսնությունների դեմ: Նրա նպատակը ոչ միայն հայրենիքը բարբարոսական սովորությունից ազատելու ցանկություն է, այլև կապված է  սեփական դառը փորձի հետ: Նրան իր հարազատները 11 տարեկանում գրեթե ամուսնացնում  էին  և միայն ակտիվիստների գործողությունները խանգարեցին  դրան:

Երիտասարդ ակտիվիստ Փայալ Ջանգդը  անցած շաբաթ հաղթեց Gates Foundation Goalkeepers Awards ներկայացված մրցանակին «Changemaker» մրցանակաբաշխությունում, որը անվանում են «Փոխանցողի մրցանակ»: Նրա գործունեությունը ուղղված է մանկական ամուսնությունների վայրի միջնադարյան սովորույթի դեմ պայքարին, որոնք Հնդկաստանի տարբեր նահանգներում ամեն տարի շարունակում են անել հազարավոր մարդիկ:

 

Ջանգիդին և նրա քրոջը  նույնպես  իրենց ծնողները փորձեցին ամուսնացնել , ինչպես սովորական էր իրենց գյուղում: Աղջիկը ընդամենը 11 տարեկան էր, երբ իմացավ, որ շուտով սպասում է ամուսնությանը: Նա, չնայած իր փոքր տարիքին, համարձակություն ունեցավ դեմ գնալ ընտանիքի կամքին և դիմեց տեղի ակտիվիստներին:

՛՛Ես խոսեցի ակտիվիստների հետ  ծնողներիս ծրագրի մասին, որոնք, իրենց հերթին, կիսեցին իմ ծնդիրը «Բալ Աշրամ» կենտրոնի հիմնադիրի հետ: Նրա միջամտությամբ և աջակցությամբ ես բողոքեցի և ապստամբեցի իմ ընտանիքի որոշման դեմ: Վերջիվերջո, ծնողներս նահանջեցին  և ամուսնությունը  չեղարկվեց:

Այն բանից հետո, երբ Ջանգիդը, իր իսկ օրինակով, համոզվեց, որ երեխան կարող է լինել իր ճակատագրի տերը, չնայած մեծերի կամքին, նա որոշեց իր կյանքը նվիրել նմանատիպ խնդրի առաջ ծառացած այլ աղջիկների:

Ակտիվիստն այժմ զբաղված է երկրի գյուղական վայրերում դասախոսություններով ճանապարհորդելով և մարդկանց պատմելով իրենց  իրավունքների մասին:Նա նաև բողոքի ակցիաներ է անցկացնում կանանց և երեխաների կողմից, որոնք ուղղված են իշխանությունների ուշադրությունը սևեռելու ցավալի  խնդրի վրա: Նա պնդում է, որ կանայք և աղջիկները, հնարավորություն ունենալով հրապարակավ արտահայտել իրենց կարծիքը, իրենց ավելի վստահ և ապահով են զգում իրենց հայրենի գյուղում:

Понравилась статья? Поделиться с друзьями: