Հնարավո՞ր է կորոնավիրուսով վարակվել սննդի և փաթեթավորման միջոցով

Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսյան արհավիրքն անտարբեր չի թողնում ոչ մեկն։ Բրիտանական կառավարությունն իր բնակիչներին պատմել է կորոնավիրուսյան ախտով սննդի և փաթեթավորման միջոցով վարակվելու հավանականության մասին, հայտնում է Daily Post-ը։

Կառավարությունը նոր ուղեցույց է հրապարակել, որտեղ կա ողջ տեղեկությունը կորոնավիրուսյան ախտի՝ սննդամթերթի ու փաթեթավորման միջոցով փոխանցվելու շուրջ։ Պարզվում է՝ սննդի միջոցով կորոնավիրուսյան ախտով քիչ հավանական է վարակվել, եթե որոշ պայմաններ են պահպանվում, քանզի օդակաթիլային ախտն այդքան էլ հեշտ չէ սննդի կամ փաթեթավորման միջոցով փոխանցվում մարդուն։

Նշվում է՝ եթե անգամ վարակը կա սննդի կամ փաթեթավորման վրա, ջերմային մշակման դեպքում այն մահանում է։ Մասնագետները հանրությանը կոչ են անում պաշտպանվել կորոնավիրուսյան ախտից լվանալով թարմ մթերքը տաք ջրով և կեղևազրկել՝ օգտագործելուց առաջ։

Յուրաքանչյուր անգամ փաթեթավորմանը դիպչելիս պետք է լվանալ ձեռքերը։ Այս կանոնները թեև պարզ են, այնումենայնիվ պաշտպանում են մահացու վարակից։

Понравилась статья? Поделиться с друзьями: