Հղի Նիկի Մինաժը ցնցող ֆոտոշարք է ներկայացրել․ տեսնել է պետք

Երեսունյոթամյա երգչուհի և դերասանուհի Նիկի Մինաժը հայտարարել է հղիության մասին՝ ցնցող ֆոտոշարքով։ Նիկին շուտով բալիկ կպարգևի ամուսնուն՝ քառասուներկուամյա ռեփեր Քենեթ Փեթիին Առաջնեկին սպասող երգչուհին հրաշալի ֆոտոսեսիայով հայտնել է լուրը։

Հաշված րոպեներում նրա գրառումը միլիոնավոր հավանումների և մեկնաբանությունների է արժանացել։ Բոլորը շնորհավորում են երգչուհուն՝ բազում հարցեր տալով։

Սակայն Նիկին դեռ մանրամասներ չի հայտնել՝ ո՛չ բալիկի սեռը, ո՛չ հղիության ժամկետը։ Դատելով փորիկի կլորությունից՝ Մինաժը կմայրանա մոտ ամիսներին։

Լուսանկարներում նա փայլերով պատված լողազգեստ է կրում, աներևակայելի բարձրության բարձրակրունկներ, գույնզգույն էպատաժային կեղծամներ և զարդեր։

Ի դեպ, հենց ինքնամեկուսացման շնորհիվ երգչուհին կարողացել է այսքան ժամանակ թաքցնել լուրը։ Նիկիի և Քենեթեի ամուսնության մասին հայտնի է դարձել անցած տարվա հոկտեմբերին։

Այն ժամանակ ևս ամենը գաղտնի էր․ ամուսնանալու փաստի մասին հայտնել է Նիկին՝ իր էջում զետեղված գրառմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: