Տաղանդաշատ դերասանուհի Մարիամ Մելիքյանը, որը վերջին տարիներին բնակություն է հաստատել Թուրքիայում, երկրորդ բալիկին է սպասում։ Նա վերջերս է հաստատել հղիության մասին լուրերը՝ գեղեցիկ լուսանկարներ զետեղելով իր էջում։ Այսօր նա նոր լուսանկարներ է տեղադրել՝ ցուցադրելով նաև փոքրիկ դստերը։
Մարիամը հրաշալի կանաչ զգեստ է կրում՝ փոռիկներով ու ծավալուն թևքերով։ Նա համադրել է այն տափակ սև բոկոտիկների հետ, որոնք զարդարված են փայլերով։ Լուքն ամբոջացրել են գեղեցիկ ակնոցները, որոնք նույնպես զարդարված են փայլերով և արծաթագույն պայուսակը։ Մարիամը վարսերն ուղիղ է հարդարել և բաց թողել՝ ցուցադրելով դրանց հմայիչ երկարությունը։
Մարիամի հրաշք դուստրը մայրիկի պես զգեստ է կրում․ նույն զգեստը, սակայն փոքրիկ բալիկների համար կարված։ Գեղեցկուհին տիկնիկների հետ է խաղում։ Նա անչափ լավ ժամանակ է անցկացնում մայրիկի հետ, որն իր հետ խաղում է տիկնիկներով։
Իրապես անչափ հմայիչ է, երբ մայրն ու դուստրը նույն տեսքի զգեստ են կրում, ինչն ավելի հմայիչ է դարձնում նրանց կերպարները։