Հղի Հրանուշ Մնոյանն անչափ ռոմանտիկ ֆոտոշարք է ներկայացրել

Գոռ Հակոբյանի հմայիչ կինը՝ հրաշագեղ Հրանուշ Մնոյանը ռոմանտիկ ֆոտոշարք է ներկայացրել։

Հղիության վերջին ամիսներին գտնվող նրբին Հրանուշն այս անգամ իր չքնաղ գեղեցկությունը ցուցադրել է բացօթյա նկարահանման ընթացքում՝ դաշտում՝ ցորենի հասկերի ու նախշուն ծաղիկների ներքո։

Լուսանկարվելիս նա այնքան գեղեցիկ կերպարներ է ստեղծել, որ շշմեցուցիչ քանակությամբ մեկնաբանությունների է արժանացել։

Նրբանազ Հրանուշը ֆոտոսեսիային մասնակցում էր ամուսնու և որդիների հետ, որոնք էլ մի քանի անգամ լուսանկարվել են մայրիկի հետ։

Բայց ամենաչքնաղ ու նուրբ կերպարները, իհարկե, Հրանուշն է ստեղծել՝ ընդգծելով իր գեղեցիկ կարգավիճակի առանձնահատկությունը։

Գեղեցկուհին կրում է սև լայն փեշով զգեստ՝ համադրելով այն լայնեզր գլխարկի և խոշոր ականջօղների հետ։

Մյուս լուքի համար Մնոյանն ընտրել է գույնզգույն ծաղիկներով կապույտ զգեստ, որի հետ մանուշակագույն բնական ծաղկեպսակ է կրում՝ ամառային դաշտային կոլորիտ փոխանցելով լուսանկարներին։

Կնոջ ծաղկեպսակը «փորձել է» նաև ամուսինը՝ կատակով նկար տեղադրելով իր էջում։

Понравилась статья? Поделиться с друзьями: