Հղի Հրանուշ Մնոյանի ռոմանտիկ լուսանկարները

Գոռ Հակոբյանի գեղեցկուհի կինը՝ Հրանուշ Մնոյանը հղիության վերջին ամիսներին է։ Նա հաճախ է հետևորդներին ուրախացնում իր ոճային լուսանկարներով։ Այս անգամ Հրանուշը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ռոմանտիկ ու անչափ գեղեցիկ։

Նա մակագրությունում նշել է՝ լուսանկարները Համբարձման տոնի առթիվ են արված։ Հրանուշը կրում է սև կիպ զգեստ՝ համադրելով այն թեթև վառ կապույտ վերարկուի հետ՝ ոսկեգույն զարդանաշերով։ Թափած ուղիղ հարդարված մազերի վրա նա կրում է դեղին ծաղիկներից ծաղկեպսակ։

Թեթև դիմահարդարումն անչափ գեղեցիկ է համադրվում այս ռոմանտիկ կերպարի հետ։ Նա մի քանի գեղեցիկ լուսանկար է հրապարակել՝ ծառերի կողքին արված։

Հետին պլանին երևում է կիսակառույց շինություն, որը որաշակի հետաքրքիր երանգավորում է տալիս ֆոտոշարքին։


Հետևորդները հիացած մեկնաբանություններով բազում գրառումներ են կատարել լուսանկարների ներքո՝ նշելով՝ ֆոտոշարքն անչափ ռոմանտիկ է ստացվել։

Մի քանի ժամում լուսանկարները հասցրել են բազմաթիվ հավանումների արժանանալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: