Հրաշք երգչուհի Լիլուն, որն ամուսանացած է ԱՄՆ-ում, գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել։ Սիրելի ամուսնուն՝ Արկադի Վարդանյանին շուտով դուստր պարգևել պատրաստվող Լիլուն նոր կադրեր է հրապարակել։ Զույգն ընկերների ծննդյան օրվան էր հրավիրված։
Թեև երգուհին հղիության վերջին ամիսներին է, նա բաց չի թողել երեկույթը, սակայն կարգավիճակի պատճառով իրեն լավ չի զգացել, ինչի մասին էլ գրել է լուսանկարի մակագրությունում․ «Մի կերպ կարգնած։ Իբր շաաատ լավ եմ»։
Լիլուն շլացուցիչ տեսքով էր ներկայացել։ Նա սև կիպ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը և թափանցիկ բարձրակրունկներ։
Լուքն ամբողջացնում էր սև պայուսակը՝ շղթայի վրա, և համեստ զարդերը։
Նա մուգ գույների մեջ դիմահարդարված է, իսկ ալիքաձև հարդարված մազերը կիսով չափ հետ է տարել՝ ցուցադրելով գեղեցիկ ճակատը։
Անչափ ոճային ու համեստ կերպար է ստեղծել Լիլուն՝ երեկույթի համար։