Հղի Աննա Դովլաթյանը վառ ամառային ֆոտոշարք է ներկայացրել

Դերասանուհի ու երգչուհի Աննա Դովլաթյանը հաճախ է երկրպագուներին ուրախացնում վառ ու ոճային կերպարներով։ Այս անգամ էլ գեղեցկուհի Աննան, որը հղիության վերջին ամիսներին է, ու շուտով բալիկ կպարգևի ամուսնուն՝ հրաշալի դերասան Դավիթ Աղաջանյանին, վառ ամառային ֆոտոշարք է ներկայացրել։

Վառ կարմիր բլուզով իր լուսանկարները նրբանազ Դովլաթյանը մակագրել է․ «Այժմ ամենագեղեցիկ եղանակն է, ամենուր ծաղկած բնություն է»։

Ֆոտոշարն արված է ծաղկած վարդերի թփի ֆոնին՝ չնաշխարհիկ գեղեցկության ու ճաշակով վայրում։

Աննան կարմիր ծավալուն բլուզ է կրել, որի բացվածքն ընդգծում է նրա բարետես կազմվածքը։

Նա այն սև հոլիդեյ տաբատի հետ է համադրել, որոնք այնքան լայն են, որ ծածկում են նրա կոշիկները։

Դովլաթյանի դիմահարդարումն ընտրված է բլուզին համահունչ՝ վառ կարմիր շրթներկ և սև արտահայտիչ սլաքներ։

Կերպարն ամբողջացնում են ուղիղ հարդարված շեկ խաղերով մազերը և ֆոտոսեսիայի անբաժան մասնակիցը՝ Աննայի շունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: