Հղի Աննա Դովլաթյանը ռոմանտիկ ֆոտոշարք է հրապարակել

Գեղեցկուհի Աննա Դովլաթյանը հերթական ֆոտոշարքն է հրապարակել։

Հղի գեղեցկուհին բնության գրկում անկրկնելի ֆոտոշարք է զետեղել։ Նա մակագրել է այն հետաքրքիր տեղեկությունով։

Դովլաթյանը կիսվել է՝ հղիության ողջ ընթացքում հղիների համար նախատեսված հատուկ հագուստ չի կրել, ուղղակի մեկ չափս մեծ հագուստ է ընտրել կամ կրել իր տաբատները՝ շղթան արձակած։ Նույնը և այս անգամ։

Աննան անչափ ռոմանտիկ կերպար է ընտրել՝ լի գյուղական կոլորիտով։ Նա վուշե զգեստ է կրում՝ հասարակ ցորենի հասկի գույնի, որը համադրել է լայնեզր ծղոտե գլխարկի հետ։

Նրա՝ շեկ վարսերը, հարդարված հրաշալի լոքոններով, համահունչ են իր կերպարին։

Շպարի տեսանյունից Դովլաթյանը նախապատվությունը տվել է ոսկեգույն ու բեժ երանգներին։

Աննան համադրել է կերպարը ոճային կոշիկներով՝ էսպադրիլներով և ծղոտե պայուսակում՝ հետաքրքիր ձևի։

Ֆոտոշարքն արվել է երիցուկների դաշտում, որն ավելի ռոմանտիկ երանգ է տալիս լուսանկարներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: