ՀՀ Ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Սիրված ժողովրդական արտիստներից Գուժ Մանուկյանը այսօր բոլորում է ծննդյան ութսունչորս տարին։ Պատկառելի տարիքի հասած արտիստն անցել է բազմաբեղուն ու հետաքրքիր մասնագիտական ուղի՝ կերտելով ինքնատիպ կերպարներ ու դերեր։

Գուժ Մանուկյանը ծնունդով Գյումրիից է։ Նա ծնվել ու հասակ է առել մշակութային միջավայրում, քանի որ հայրը ևս մասնագիտության բերումով թատերական ոլորտի ներկայացուցիչ է։ Դերասանի հայրը հայտնի դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանն է։

Նշենք, որ Ալեքսանդր Արաքսմանյանը նաև տաղանդավոր արձակագիր էր։ Դրամատուրգի որդին դպրոցից անմիջապես հետո դիմում է Թատերական ինստիտուտ, որն էլ հաջողությամբ ավարտելուց հետո սկսում է հանդես գալ դերակատարումներով՝ ցույց տալով իր կարողությունները։

Գուժ Մանուկյանի տարիներ շարունակ կերտած կերպարներին բնորոշ է հոգեբանական խոր ապրումները, որոնց դերասանը կարողացել է համոզիչ լուծումներ տալ։ Դերասանը ժամանակին եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ։

Գուժ Մանուկյանը հանդես է եկել նաև հեռուստասերիալներում՝ դարձյալ տիպային դերեր կերտելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: