«Հինգ օր է՝ անկողնում եմ»․ Լիանա Վանոյան

Դերասանուհի Լիանա Վանոյանը հայտարարել է կորոնավիրուսյան ախտով վարակվելու մասին։ Գեղեցկուհին հրապարակմամբ է կիսվել։

«Հինգ օր է՝ անկողնում եմ, քանզի թագավարակային ախտը թագադրել է նաև ինձ՝ հասնելով իր ուզածին»,- նշել է նա։

Նրա գրառումն իրապես անչափ հուզիչ է։ Լիանան նշել է այդ ծանր իրավիճակում անչափ շատ է սիրո կարիքը։ Մեծ է նաև կարոտը, որը Լիանան տածում է մայրիկի հանդեպ, որից, ստիպված, հեռու է գտնվում հիմա։

Դերասանուհին մի կարևոր բան է նշել՝ սերն արտահայտելն է կարևոր, չլռել, քանզի երբեք ոչ մեկ չգիտի՝ վաղվա օրը գալու է, թե ոչ։

Այս ծանր իրավիճակում, իրապես չափազանց կարևոր է պահպանել կանոնները, որոնց նշված է պարետատան կողմից։ Դրանք պահպանելն է չվարակվելու ու չվարակելու գրավականը։ Պետք է գիտակցել՝ դիմակն իրապես փրկություն է ու պատշաճ կրել այն՝ չտրվելով ստահոդ կարծիքներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: