Հինգ տարեկան երեխան գողացել է ծնողների ավտոմեքենան և․․․ չեք պատկերացնի, թե ինչ էր ուզում գնել

Ամերիկյան Յուտա նահանգի ոստիկանները կանգնացրել են 5-ամյա երեխային, որը գողացել է ծնողների մեքենան և մեկնել Կալիֆորնիա, որպեսզի գնի Lamborghini։ Այդ գնման համար նա մտադիր էր երեք դոլար ծախսել՝ կարծելով՝ դա բավական է իր ուզած ավտոմեքենայի համար։

Երեխան վիճել էր մայրիկի հետ, քանզի վերջինս հրաժարվել է իր համար մեքենա գնել և որոշել է ինքնուրույն անել դա։ Գողանալով ընտանեկան ավտոմեքենայի բանալին՝ նա մեկնել է Կալիֆորնիա։

Տղային նկատել են ոստիկանները՝ մինչ նա հասցրել է հատել Յուտայի սահմանը։ Սկզբից նրանք կարծել են՝ ղեկին հաշմանդամություն ունեցող մարդ է, քանզի այն կասկածելի դանդաղ էր ընթանում՝ 50 կմ/ժ արագությամբ։

Երբ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, խիստ զարմացել են՝ տեսնելով տղային. նա նստել էր նստարանի ծայրին՝ ոտնակներին հասնելու համար։ Ոստիկաններն օգնել են երեխային կայանել ավտոմեքենան ու կապվել են ծնողների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: