Հիանալի լուր․ հայտնի է Կոմիտասի նոր այգու տեսքը

Երևանյան քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հիանալի լուր է հայտնել բոլոր երևանցիների, հատկապես արաբկիրաբնակների համար։ Հրաշք այգի է կառուցվելու, որի նախագիծն արդեն կա։ Կոմիտասի պողոտայից Հ․Էմին փողոց կկառուցվի նորաոճ ճեմուղի՝ 1,2 կմ երկայնքով և ութ մետր լայնքով։

Ճեմուղուն կից կտեղակայվի հեծանվային ուղի՝ երկու մետր լայնքով։ Այդ ամենը կունենա չքնաղ լուսավորություն։ Տարածքում կլինի առանձնացված բալիկների գոտի, որտեղ կլինեն խաղահրապարակներ։ Կառուցվելու է նաև առանձին կանաչ գոտի՝ առատ կանաչապատումով։


Կարապետյանի խոսքով՝ կառուցապատման էսքիզներն արդեն պատրաստ են, նախագծային մրցումը կայացել է, ինչի մասին տեղեկացնում է Արաբկիրի ղեկավար Արամ Դանիելյանը։


Սա իրապես անչափ լավ լուր է։ Հատկապես կոմիտասյան կիզիչ արևի տակ կանաչի պակասն անչափ շատ էր, իսկ այս նախագծով հնարավոր կլինի արևի տապը փոխարինել զով կանաչի ստվերով՝ վայելելով հրաշալի զբոսանքներն ու մանկական ժամանցը։

Понравилась статья? Поделиться с друзьями: