Հիանալի լուր․ «Հաղթանակ» զբոսայգին սկսել է շնչել

Երևանյան քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հիանալի լուր է հայտնել՝ «Հաղթանակ» զբոսայգին սկսել է շնչել։

Նրա խոսքով՝ բազում տարիներ խափանված է եղել ոռոգման համակարգը և հարյուրավոր բույսեր, ծառ ու թփեր չորացել են։

Սակայն գարնանը ձևավորվել է կանաչապատման ու շրջակա միջավայրը պահպանող ՀԿ-ն՝ մեծ գործ նախաձեռնելով։

Վերջին երեք ամսվա ընթացքում հատվել են չոր ծառ ու թփերը և ստեղծվել է ոռոգելու համակարգ։

Քսանութ հեկտար չոր խոտ է հնձվել, ութ հեկտարը մաքրվել է մացառներից, հիսուն չոր ծառ է հատվել, տասը հազար ծաղիկ և ինը հազար թուփ տնվել։

Ընդհանուր այգուց յոթանասուն մեքենա հնձված խոտ և հարյուր քսան մեքենա չոր ճյուղ է հանվել։ Աշնանը նաև կտնկվեն նոր ծառեր։

Կարապետյանը ցավով է նշել՝ այգում որոշ սուբյեկտներին պատկանող ցանկապատով առանձնացված տարածք կա՝ անհասանելի աշխատանքի համար, ինչը խանգարում է ընդհանուր այգու բարեկարգմանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: