«Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հիանալի լուր է հայտնել՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Սիփան Փաշինյանի հետ համահեղինակած օրինագծով կվերաց կարմիր գծերի 80 տոկոսը։ Կարմիր գծեր կմնան միայն Կենտրոնում և Արաբկիրում։
Բացի այդ՝ այսուհետ տուգանվելու են միայն տեսանյութի հիման վրա, հակառակ այժմ կիրառվող լուսանկարի։ Տարվա համար վճարելու ժամկետը կավարտվի վճարումից 1տարի անց, ոչ թե տարեվերջին, ինչպես որ հիմա է արվում։ Բացի այդ, առանց և փակած պետհամարանիշներով մեքենաները հատուկ տարածք կտարվեն։
Կարգելվի վաճառքի և վարձույյթի համար կայանած ավտոմեքենաները չեն կայանվի գծերում․ դրա համար հատուկ վայր է սահմանվելու ու այլ գումարի դիմաց է թույլատրվելու այդտեղ ավտոմեքենա կայանել։ Եթե ավտոմեքենայից արվի գողություն կամ ուրիշ տեսակի հանցագործություն, տեսանյութերն անպայման կտրամադրվեն։ Սակագները չն փոխվի։
Այս ամենը հնարավոր է եղել իրականացնել ավագանու հետ ծավալուն աշխատանքի շնորհիվ՝ քաղաքացիների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։