Հոլանդացի և գերմանացի մասնագետները սինթեզել են փորձառական մոնոկլոնային հակամարմին, որը կարող է հաղթել կորոնավիրուսյան ախտը լաբորատոր պայմաններու։ Այս մասին հայտնում է եվրոպական մասնագետների խմբի հետազոտության հիման վրա Nature Communications-ը։
Ուտրեխտի համալսարանի լաբորատորիայում ստեղծված սպիտակուցներն ազդեցությամբ նման են մարդու իմունային բջիջների ստեղծած սպիտակուցներին։ Նրանց աշխատանքը կայանում է պատոգենի կոնկրետ հատվածի որոնման և հենց այդ հատվածի վրա ազդեցության մեջ։
Փորձերի ընթացքում 47D11 հակամարմինը հաղթել է նաև ոչ միայն SARS-CoV-2-ին, այլև կորոնավիրուսին՝ SARS-CoV-ին, որն ստեղծում է ռեսպիրատորային համախտանիշ։ Այն մղված է սպիտակուցային շիպերի վրա, որոնք նոր վիրուսին տալիս են թագի ձև՝ թույլ տալով ներթափանցել մարդու օրգանիզմ։
Հակամարմինների ստեղծման համար օգտագործվել են գենետիկորեն մոդիֆիկացված մկներ, իսկ հիմա ստեղծվել է մարդու համար հարմար տարբերակ։ Թեստովորումները շարունակվում են, բայց բժշկությունում այն օգտագործել դեևս չի կարելի։