ՀԷՑ-ը և «Վեոլիա Ջուրը»-ը վերջնաժամկետներ են ներկայացրել սպառողներին

ՀԷՑ-ը և «Վեոլիա Ջուրը»-ը վերջնաժամկետներ են ներկայացրել սպառողներին՝ կոմունալների պարտքերը վճարելու համար։ Նրանք, հաշվի առնելով՝ երեկվանից չեղյալ է հայտարարվել մեր երկրում կորոնավիրուսյան ախտի պատճառով եղած ֆորսմաժորային իրավիճակը, հորդորում են վճարել պարտքերը։

ՀԷՑ-ը հայտարարել է՝ այն բաժանորդները, որոնք չեն վճարել պարտքը կամ այն մասնակի են վճարել, ունեն 3 օր՝ վճարում կատարելու համար։ Եթե չկատարեն վճարումը, ամսի 27-ից կհոսանքազրկվեն։

«Վեոլիա Ջուր»-ն ավելի մեղմ է վարվել և չի սպառնացել անջատել ջուրը, սակայն, ֆորսմաժորային իրավիճակի վերացմամբ պայմանավորված, հորդորել է մարել պարտքերը։ Ընկերությունը խնդրել է կորոնավիրուսյան ախտի հետ կապված համավարակային պայմաններով պայմանավորված, վճարումներն իրականացնել օնլայն եղանակով։

Ջրամատակարարը նաև նշել է՝ բացի բաժանորդներից, ջուր է մատակարարում նաև կենսական նշանակության հիմնարկներին՝ հիվանդանոցներին ու սննդային մատակարարներին, և այդ ամենն անխափան իրականացնելու համար խնդրում է բաժանորդներին վճարել պարտքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: