Հեքիաթային համով հրաշք տորթ, որը կհավանեն բոլորը

Այս հեքիաթային տորթը պատրաստվում է շատ արագ՝ նվազագույն քանակի բաղադրիչներից։ Տորթը ստացվում է ներսից խոնավ, դրսից՝ խրթխրթան։

Անհրաժեշտ է

Ալյուր՝ 1,5բաժակ

Կակաո՝ 4ճ/գ

Սոդա՝ 1թ/գ

Լիմոնահյութ՝ 1ճ/գ

Բուսայուղ՝ 1/4ճ/գ

Շաքարավազ՝ 200գ

Վանիլին՝ 1/2փաթեթ

Աղ՝ 1պտղ

Սուրճ՝ 1/2թ/գ

Ինչպես պատրաստել

Միավորել չոր բաղադրիչները՝ այլուրը, աղը, սոդան և կակաոն։ Առանձին միավորել բուսայուղը, շաքարավազը, լուծվող սուրճը, կիտրոնահյութը, հարել՝ մինչ շաքարավազը լուծվի և ներմուծել չոր բաղադրիչների մեջ։ Լավ խառնել՝ խմորի վերածելով։ Կակաոյի փոխարեն կարելի է շոկոլադե սալիկ ավելացնել։ Այդ դեպքում այն պետք է հալեցնել և խառնել խմորի հետ։

Ջեռոցի կաղապարը յուղել, զանգվածը լցնել մեջը և թխել 180աստիճանի ներքո 40-45րոպե։ Զարդարել շաքարափոշիով կամ հալեցրած շոկոլադով և մատուցել։ Կարելի է նաև կիսել մեջտեղից և որևէ կրեմ քսել շերտերի արանքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: