Հերոս բժիշկների հուզիչ երգը՝ հերոս սահմանապահներին (տեսանյութ)

Կորոնավիրուսյան ախտը լիովին պատել է աշխարհը՝ վարակային ճիրաններում պահելով բոլորին։ Թերևս ամենաբարդը հիմա բժիշկների վիճակն է, որոնք հերոսաբար պայքարում են յուրաքանչյուրի կյանքի համար՝ անձնվիրաբար տրվելով Հիպոկրատի անմահ երդմանը։

Հայաստանին այս պահին պատուհասել է ևս մեկ վտանգ՝ սահմանային լարված վիճակ, որը մտահոգում է աշխարհասփյուռ հայությանը։ Ս․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հրաշալի բուժանձնակազմը հայրենասիրական հրաշալի երգ է նվիրել մեր սահմանապահներին։

Նրանք աշխատանքային օրվա մի քանի րոպեն հատկացրել են աջակցելու մեր հերոսներին՝ այս ծանր իրավիճակում մեր սահմանների անառիկության պահապաններին։

Անչափ հուզիչ է, որ հերոս բժիշկները նման հարգանք են մատուցում հերոս սահմանապահներին։ Իրապես, մեր ազգի կայուն գոյության այս հրաշալի գրավականն են իրենք՝ ամեն կերպ պահելով մեր ազգի բարեկեցությունը։ Ծափահարենք ու ջերմորեն ողջունենք բուժաշխատողների այս հերոսական ու հուզառատ քայլը, որն այնքան հուզիչ է, որ արտասուքի իրական աղբյուր է։

Понравилась статья? Поделиться с друзьями: