Հեղափոխություն՝ դպրոցականների համար․ նախարարը մանրամասնում է

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Ազատության «Ֆեյսբուքյան ասուլիսին», հեղափոխական որոշման մասին է պատմել։ Այսուհետ առաջինից չորրորդ դասարանների աշակերտները գնահատականներ չեն ստանալու։ Նախարարի խոսքով՝ որոշումը կայացվել էր արտակարգ ռեժիմից ու հեռահար կրթությունից առաջ՝ երկարատև քննարկումների ու փորձարկումների արդյունքում։

Նախարարի խոսքով՝ մշակվել են փոքրիկներին խրախուսելու այլ ձևեր։ Մեթոդները ներկայացվելու են ուսուցիչներին ու վերապատրաստումներ են իրականացվելու։ Ամենն արվել է նպատակով, որ երեխաները կապված չլինեն գնահատականի հետ՝ սրետացնելով կապը գիտելիքի ու կրթության հետ։

Գերազանցիկության ձգտող աշակերտը հին հիվանդություն է, որի դեմ էլ պայքար է մղվելու, քանզի կարևորը գիտելիքն է։ Հարությունյանն այս որոշումը հանրային կրթության ոլորտի ինքնատիպ հեղափոխություն է անվանել։

Սա լավ համակարգ է, որով երեխան ինքն իրեն, ստացած գիտելիքն ու առհասարակ կրթությունը գնահատի, ոչ թե թվանշանները։ Նա մեծ ոգևորությամբ նշել է՝ նախագիծը շատ մոտ ապագայում կգործարկվի։

Понравилась статья? Поделиться с друзьями: