Ամերիկյան սուպերմարկետներում համատարած առևտուր է ընթանում: Համացանցում նորանոր լուսանկարներ են հայտնվում, որտեղ երևում են սուպերմարկետների դատարկ դարակները: Մարդիկ խուճապահար մթերքներ են գնում՝ վախենալոց առաջիկա մթերային պաշարի սպառումից:
Այսօր նոր նկարահանված տեսանյութ ա տարածվել յութուբում, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ խանութում հերթ կանգնել հաց գնելու համար և վիճում են իրար հետ: Որպեսզի ավելորդ լարվածություն չառաջանա և բոլորին հաց հասնի, հայտարարվել է, որ յուրաքանչյուր քաղաքացու ընդամենը երկու հաց է հասնում. ամեն մեկը կարող է գնել ընդամենը երկու հաց, սակայն սա ևս իրավիճակը չի փրկել:
Տեսանյութում հստակորեն երևում է, թե ինչպես են քաղաքացիները հրմշտում իրար և վիճում, յուրաքանչյուրը փորձում է շուտ հասենլ հացի դարակներին և վերցնել ինչքան կարող է: Կա մտավախություն, որ շուտով հնարավոր է նույնիսկ դա չլինի, ինչն էլ անհանգստություն է առաջացրել մարդկանց շրջանակներում:
Կից ներկայացնում ենք հատված սուպերմարկետի նկարահանումից: