Պերուն պետություն է Հարավային Ամերիկայում, որտեղ գտնվում է Ամերիկա մայրցամաքի ամենահին համալսարանը։ Այն հիմնադրվել է 1551-ին։
Պերուն հայտնի է իր կարտոֆիլով և լոլիկով։
Հայտնի՝ մատը գլխին մոտ պպտելու ժեստը խելացնորություն է խորհրդանշում։ Սակայն Պերուում դա այդպես չէ․ դա խելացի լինելու նշան է համարվում։
Ծովախոզուկի մսից ճաշատեսակներ երբևէ փորձ՞լ եք։ Հավանաբար, պատասխանը բացասական է։ Այդ դեպքում այցելե՛ք Պերու։ Ի դեպ, այդ երկրի խոհանոցը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում․ այն ունի 500 ճաշատեսակ։
Պերուն ունի 3 պաշտոնական լեզու՝ իսպաներեն, քեչուա, այմարա։ Ի դեպ, երկրում խոսում են 16 լեզվով։
Այստեղ Նոր տարվան մարդիկ դեղին հագուստներ են կրում։ Ժողովրդական պատկերացմամբ՝ դեղինը հաջողության խորհրդանիշ է։
Պերուն հայտնի է նաև իր եգիպտացորենով։ Այստեղ եգիպտացորենի 50 տեսակ է աճում։