«Հավերժ երիտասարդ» 63-ամյա տատիկը բացահայտել է իր գրավչության գաղտնիքը

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի բնակչուհին ասել է, թե ինչպես է 63 տարեկանում իրեն հաջողվում մնալ «երիտասարդ» և գրավիչ տղամարդկանց համար։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Լեսլի Մաքսվելը 48 տարեկանից տարվել է սպորտով։ Նա պրոֆեսինալ ֆիթնես մարզիչ է դարձել և իր համար խիստ մարզական ռեժիմ մշակել՝ շաբաթական հինգ մարզում, մեկ ժամ տևողությամբ։ Կինը պնդում է, որ նոր կենսակերպը բարենպաստ է ազդել իր ինքնազգացողության, ինչպես նաև հակառակ սեռի հետ հարաբերությունների և արտաքին տեսքի վրա։

«Ինձ միշտ հետաքրքրել են ֆիթնեսի և առողջության թեմաները։ Ես մեթոդներ էի փնտրում՝ ինչպես ավելի երիտասարդ տեսք ունենամ և ինձ այդպիսին զգամ»,-ասել է ավստրալուհին։

Պրոֆեսիոնալ մարզուհի դառնալուց ի վեր նա ավելի քան 30 մրցանակի է արժանացել։ Նա ընդգծել է, որ իր արտաքինը գրավում է իրենից շատ ավելի երիտասարդ տղամարդկանց։

«Նախ, պահպանեք ձեր օրգանիզմը և ընտրե՛ք սնուցիչ նյութերով հարուստ սնունդ»,-ասել է երեք թոռ ունեցող Մաքսվելը։

Понравилась статья? Поделиться с друзьями: