«Հաստատ էս պատե րազմը չի մարսի աշխարհը․․․»․ Նազենի Հովհաննիսյան

Հրաշալի դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հուզառատ գրառում է կատարել․ «…արթնանում ես քաղաքի լռությունից, եթե իհարկե հաջողել ես քնել… իսկ Ստեփանակերտում ու Շուշիում` ամբողջ գիշեր ռմ բակո ծություն, հր ետակո ծություն… Երեկ`օդային տագ նապ Կապանում և թշ նամական Ա Թ Ս- ների խո ցում… Իսկ Երևանում քեզ արթնացնում է լռությունը. ծանր, մաշող խե ղող: Էսպես խե ղված ամեն օր աչքդ բացում ես հույսով, որ կասեն վերջ, որ երիտասարդներդ`մնացած… կվերադառնան…, որ քաղաքներում օրը կսկսվի մանուկների բակային բարձրաձայն խաղերով ու կավարտվի հիմար, կենցաղային հոգսերով, ոչ թե հերոսների լուռ հուղա րկավորությամբ, կամ ամեն նոր մա հի հերոսացմամբ…, որ արդարացնենք: Մա հն արդարացում չունի… Մա հվան միակ արդարացումը Կյանքն է… ուրեմն պիտի փորձենք ապրել, բայց էսքանից հետո ապրե՞լ կլինի…

Ամեն օր` ականջս ձայնի, արդեն ապասում եմ, որ մի օր մեր քաղաքը կդառնա թի րախ: Էս թշ նամին չունի ոչ մի մարդկային սկզբունք. նրա թի րախը խաղաղ բնակչությունն է, մշակույթն ու հավատքը, նա գո ղ է. գրագո ղ է, երաժշտության ու մշակույթի գո ղ է, Երկրի ու Հավատքի գո ղ է, անկիրթ ու բար բար ոս է. ընթեռնելի բար բար ոս:

Հար վածելուց առաջ տարածում է ամբողջական մեծ փաթեթ` ապատե ղեկատվության, ու առանց շունչ քաշելու հարվածում: Մի քանի ուղղությամբ. հետո գոռում աշխարհի վրա, թե ինձ խփ եցին, իսկ արանքում հասցնում կաթ եցնել բոլորին նրանց «հասանելիք» նավ թը կամ մեր արյ ունը՝ կաթիլ առ կաթիլ: Բար բար ոս: Աշխարհը ճե ղք վեր ու վերցներ նրանց իր խոր խոր ատը…

Աշխարհը ճեղ քվեր ու էդ աշխարհին վերցներ իր խոր խոր ատը. ծախված, սատ անային ու փողին ծախված, սուտ քարո զներով ուղեղներ կերած ու սուտ, իբր մարդկային արժեքներով ՄԱՐԴՈՒն բռ նաբա րած ու խե ղած «աշխարհը»: Մենք կանցնենք… արդեն պարզ է, որ ԱՄԵՆ ԳՆՈՎ…, բայց հաստատ էս պատե րազմը չի մարսի աշխարհը… ու հաստատից հաստատ` էլ երբեք նույնը չի լինի ոչինչ, ու մանավանդ էս ոչու փու չ աշխարհը.․. երբեք։ ️Դարձրին մեզ մա hվան առաքյալ, երբ կարող էինք լինել Կյանքի խորհրդանիշ… Թող Աստված ամուր պահի Պաշտպանի կամքն ու ոգին, որ չմաշվեն, չթուլանան…, որ հետ գան»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!