Հաստատված դեպքերի թիվն անցավ 1500-ը․ թարմացում

Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ այսօրվա դեպքերի թիվը նվազել է՝ կազմելով 50։ Ընդհանուր թիվը կազմում է 1523։ Առողջացած հիվանդների թիվն այսօր 26 է, ընդհանուր թիվը 659 է։ Մահվան դեպք չկա։
Հիանալի է՝ վերջին երկու օրվա աճի ֆոնին այսօր դեպքերի թիվը նվազել է։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսյան ախտի տարածման այս իրավիճակում անչափ կարևոր է զգոն և գիտակից լինել՝ հասկանալով՝ կարևորն ինքնամեկուսացումն է ու կանոններին հետևելն է։ Կորոնավիրուսյան ախտը հատկապես վտանգավոր է ռիսկային խմբի համար՝ տարեցների և քրոնիկ հիվանդությունների տեր մարդկանց։

Նրանց իմունային համակարգի՝ ոչ այնքան ուժեղ լինելու պատճառով նրանք հատկապես խոցելի են այս վարակի նկատմամբ։ Եթե այլ առողջ մարդը նույնիսկ չի հիվանդանա, ապա ռիսկային խմբից մարդը կարող է հիվանդանալ ու անգամ մահանալ՝ հնարավոր բարդացումներից։

Այդ պատճառով անհրաժեշտ է գիտակցել՝ այս իրավիճակից ելքն ինքնամեկոսացումն է և այդ քաղաքացիների մասին հոգ տանելը։

Понравилась статья? Поделиться с друзьями: