Հաստատված դեպքերի թիվը հասավ 736-ի, մահերը՝ 7

Այսօր կորոնավիրուսյան վարակով տառապող հաստատված դեպքերի թիվը հասավ 736-ի։ 24 ժամվա ընթացքում թիվն ավելացել է 73-ով, սակայն կա նաև դրական կետ․ առողջացել է ևս 10 հոգի, ինչը նշանակում է առողջացածների թիվը հասել է 43-ի։

Այս թվերը ևս մեկ անգամ եկել են փաստելու՝ չվարակվելու ու չվարակելու լավագույն միջոցն ինքնամեկուսանալն ու տանը մնալն է՝ մինչ իրավիճակի կարգավորումը։ Որքան շարունակվի հանրության մեջ անտարբերությունն ու մատների արանքով իրավիճակին նայելը, այնքան ավելի են շատանալու դեպքերը՝ վարակվելու և մահվան։

Այս իրավիճակում հատկապես խոցելի են տարեցները, որոնց իմունային համակարգն այդքան էլ ուժեղ ու կայուն չէ, նրանց համար բարդ է դիմակայել վիրուսի հարվածին և կանգուն մնալ այս բարդ իրավիճակում։

Եկե՛ք հոգ տանենք միմյանց և հատկապես տարեցների մասին՝ տանը մնալով ու իրավիճակի կայունացման հույսով, քանզի այս իրավիճակում դա է միակ ելքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: