Հրաշալի երգչուհի Հասմիկ Կարապետյանը նոր լուսանկարներ է հրապարակել։ Քովիդային ախտի համավարակային իրավիճակով պայամանվորած Հասմիկը տանը շատ ժամանակ է անցկացնում։
Երգչուհին երկու հրաշք բալիկների մայրիկ է, և շատ ժամանակ է անցկացնում նրանց խնամքով զբաղվելիս։ Վերջերս, սակայն, նա անակնկալի անոնս է արել՝ տեղեկացնելով իր հետևորդներին՝ շուտով Դեր Հովայի հետ համատեղ նոր տեսահոլովակ կներկայացնի։
Հասմիկը երեք հրաշալի սելֆի է հրապարակել։ Լուսանկարի մակագրությունում երգչուհին ծաղիկների սմայլիկներ է դրել։ Նա կրում է վարդագույն ծաղկավոր զգեստ, որն անչափ թարմացնում է իր տեսքը։
Երիտասարդ մայրիկը շպարված է, նրա աչքերը գեղեցիկ դիմահարդարված են, իսկ շուրթերին վարդագույն շրթներկ է՝ զգեստին համահունչ։ Հասմիկը ոճային ակնոց է կրում՝ ընդգծելով աչքերի գեղեցկությունը։
Նա մազերն ուղիղ է հարդարել և բաց թողել՝ ցուցադրելով գեղեցիկ դիմագծերը։ Ծաղկավոր վառ զգեստի գրավիչ լանջաբացվածքն ընդգծում է նրա պարանոցի գեղեցկությունը։