«Հանգչիր խաղաղությամբ, ՇԵՖ»․ Էլինա Դանիելյան

Հայ լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանն անչափ հուզիչ գրառում է կատարել անժամանակ կյանքից հեռացած մարզիչ Արսեն Եղիազարյանի մասին։

«Արսեն Եղիազարյանի՝ կյանքից հեռանալու այսօրվա բոթն ինձ համար իսկական շոկ էր։ Հավատս չի գալիս․․․ չեմ ուզում հավատալ․․․
Հիշում եմ երիտասարդ տարիներս, որոնք կապված են Արսենի հետ, իմ առաջին շախմատային քայլերս Հայաստանում, մեր նախապատրաստությունը մրցաշարերին, Հայաստանի համար ծանր տարիներին ուսումնամարզական հավաքները, տարբեր ուղևորությունները և մրցաշարերը, մեր հաջողություններն ու անհաջողությունները։

Նա իմ մարզիչն էր մի քանի տարի, իսկ հետո գլխավորում էր կանանց հավաքականը՝ 2000-ից 2010 թվականին։ Միասին մենք երկու եվրոպական թիմային մեդալ ենք նվաճել՝ 2003-ին՝ ոսկե, 2007-ին՝ բրոնզե։ Իմ շախմատային կարիերայում շատ բան է կապված Արսենի հետ։ Ուղղակի չեմ ուզում հավատալ եղածին․․․

Խորին ցավակցություններս Արսենի ընտանիքին, ընկերներին ու մեր շախմատային հանրությանը։ Հանգչիր խաղաղությամբ, ՇԵՖ»,- հուզումնալից իր սրտի հառաչանքն է հայտնել անվանի շախմատիստուհին։

Понравилась статья? Поделиться с друзьями: