Հայտնի ամուսնական զույգերը, ովքեր նաև գործընկերներ են․ լուսանկարներ և մանրամասներ

Ընտանեկան հարաբերություններ կառուցելիս բնավորությունների համընկնումները, մարդկային բնույթների ներդաշնակումը, թերևս, ամենից գլխավոր նախապայմանն է։

Շատ հայտնի դեմքեր սեփական օրինակով ապացուցեցին, որ ընտանեկան հարաբերությունները կարող են ամուր լինել նաև այն դեպքում, երբ համընկնում են մասնագիտությունները։

Այդպիսի ամուր ընտանեկան հարաբերություններ են կառուցել Նելլի Խերանյանը և Տիգրան Ներսիսյանը։ Նրանք ոչ միայն ամուսին-գործընկերներ են, այլև թատրոնում և կինոյում շատ հաճախ հանդես են գալիս որպես կողակիցներ։

«Առավոտ լուսո» հաղորդաշարից հայտնի Վահեի ու Լիլիթի հարաբերությունները ձևավորվեցին հեռուստադիտողի աչքի առաջ՝ վերաճելով սիրո։

Այն ի վերջո ստացավ իր տրամաբանական հանգուցալուծումը։ Այժմ զույգը երկու բալիկ ունի։

Նարբեն ու Աստղիկը ևս իրենց հարաբերությունները սկսեցին հեռուստատեսությունում։ Նրանք ևս համատեղ կյանքում երկու բալիկներ ունեն։

Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանը թատերական ոլորտի ամենից հայտնի ամուսիններից են։ Նրանք համատեղ ընտանեկան կյանքում մեկ դուստր են ունեցել, ով կարծես թե մտադիր է շարունակել ծնողների ուղին։

Понравилась статья? Поделиться с друзьями: