Հայ աստղաբույլի նոր տեսահոլովակը համացանցի հիթ է դարձել

Հայ աստղաբույլը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ մասնակցելով «Թղթե տունը» սերիալի «Բելլա չաո» երգի համաշխարհային չելենջին։ Հրաչ Քեշիշյանի պրոդյուսերական հիանալի վարպետությամբ մեր աստղերը հայկական տարբերակն են ներկայացրել։

Հայկական տարբերակի խոսքերի հեղինակն Արամ Թոփչյանն է, վոկալը և գործիքավորումը՝ Նիք Էգիբյանի, ձայնային մշակումը՝ Վաչե Տեր-Յեղիշյանի։ Հիասքանչ երգով ցնցում են մեր սիրված Հայկոն, Սոֆի Մխեյանը, Էրիկը, Էմմին և հրաշալի դերասան Ներսես Ավետիսյանը։

Կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակի պատճառով տեսահոլովակը երկու մայրցամաքներում է նկարահանվել։ Մասնավորապես Ներսեսն ու Էմմին նկարահանվել են ԱՄՆ-ում, իսկ մյուսները՝ Հայաստանում։

Անչափ գեղեցիկ ու ոճային է ստացվել քավըրը, որը, վստահաբար, դուր կգա սերիալի սիրահարներին։ Իսկ ովքեր դեռ չեն դիտել այն, հաստատ հիմա կցանկանան լրացնել այդ բացը ու դիտել համաշխարհային բում դարձած հրաշալի սերիալը։ Իսկ մինչ այդ վայելեք հայ աստղաբույլի երգը, որը հասցրել է համացանցի հիթ դառնալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: