«ՀԱՅ» ասոցիացիան մեկնարկել է «Հայ տարեց» նախագիծը. ահա թե ինչպես են նրանք իրականացնում բարեգործական նախագիծը

Տարատեսակ կազմակերպություններ, անհատներ, միավորումներ, ինչպես նաև պետական կառույցներ նախաձեռնել են իրականացնել բարեգործական ծրագիր, որին միացել են բազմաթիվ հայտնի և անհայտ կամավորներ: Ծրագրերի մեծ մասի շահառուները ծերերն են, քանզի նրանք են ներկա պահին այդ օգնության կարիքն ամենից շատ զգացողները:

«Հայ» ասոցիացիայի բարեգործական ծրագրի մեջ ընդգրկված շատ կամավորներ ամենօրյա ռեժիմով տեսակավորում և դասդասում, ապա համապատասխան ուղղությամբ հասցնում նախապատրաստված արկղերը՝ տալով հասցեատերերին՝ միայնակ ծերերին:

Ծրագրի նախաձեռնողը և ասոցիացիայի հիմնադիրը՝ Տիգրան Հակոբյանը, ասում է, որ իրենք ծերերի տվյալները ստանում են պետական համապատասխան կառույցներից: Նա անկեղծանում է՝ պատմելով, որ նախաձեռնությունն ու գաղափարը շատ արագ  է ստեղծվել:

Երեկ նրանք այցելել են Նոր Նորքի ծերերի խնամքի կենտրոնում ապրող տարեցներին: Աջակցություն են ցուցաբերել մոտ 50 տարեցի: Այսօր աջակցություն է ցուցաբերվել մոտ 250 տարեցի: Տրամադրվող յուրաքանչյուր փաթեթի արժեքը մոտ 20000 դրամ է կազմում:

Բացի մթերային աջակցությունը, տարեցներին տրամադրվում է նաև անհրաժեշտ ինֆորմացիա, որից կարող են օգտվել հարկ եղած դեպքում:

«ՀԱՅ» ասոցիացիայում մեկնարկել է «Հայ տարեց» նախագիծը:

«ՀԱՅ» ասոցիացիան մեկնարկել է «Հայ տարեց» նախագիծը: Նպատակն է կանխարգելել համաճարակի (COVID19) տարածումը տարեցների շրջանում:Կամավորներն արդեն այցելել և մեկ ամսվա պարենային փաթեթներ են փոխանցել Երևանում միայնակ բնակվող և խնամակալ չունեցող 300 տարեցի:

Опубликовано Asociacion HAY / ՀԱՅ Ասոցիացիա / Hye Association Понедельник, 23 марта 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: