Ամերիկայի Ֆլորիդայի նահանգի Մայամի Դեյդ շրջանում բնակվող ընտանիքի երեք անդամները մահացել են կորոնավիրուսյան ախտից, գրում է New York Post-ը։ Նիկարագուից Մարիո Մայորգա-կրտսերը, նրա հայրը՝ Մարիո-ավագը, և մայրը՝ Էսպերանսան, մահացել են շաբաթների ընթացքում։ Մայորգա-կրտսերի 45-ամյա քույրը՝ Վիոլետան, նույնպես վարակվել է և հիմա տնային մեկուսացման մեջ է։
«Նրանք բոլորը միասին էին ապրում։ Վիոլետայի ողջ աշխարհը փլուզվել է»,- նշում է նրա քույրը՝ Մարսելա Լաստրեն։
72-ամյա Մարիո-ավագը, Էսպերանդան և իրենց դուստրը՝ Վիոլետան, թեստավորվել են այն բանից հետո, ինչ նրանց որդին հոսպիտալացվել է ծանր ախտանիշներով։ Բայց բժիշկները նրա մոտ վարակը հայտնաբերել են միայն կրկնակի թեստավորման ժամանակ։
«Բոլոր ախտանիշներն ի հայտ են գալիս երեք-հինգ օրվա տարբերությամբ։ Մենք կարծում էինք՝ ամեն ինչ միանգամից է լինում, բայց այդպես չեղավ»,- նշել է Լաստրեն։
Նշենք՝ Մարիո-ավագը մահացել է կորոնավիրուսյան ախտից՝ ապրիլի 10-ին, ինն օր հետո մահացել է նրա 72-ամյա կինը, իսկ ապրիլի 26-ին՝ 42-ամյա որդին։