2015 թվականի ամառային դեպքերի առիթով է ստեղծվել այս գեղեցիկ երգը: Երգն անչափ հուզիչ է և կարծես արդի է բոլոր ժամանակների համար էլ: Հայ զինվորը մշտապես հայրենիքի բոլոր անձանց կողմից ընկալվում և ընդունվում է որպես հարազատ զավակ, ում անվտանգության համար աղոթում են բոլորն առանց բացառության, իսկ նրանց մահը հավասարապես ցավ է պատճառում բոլորին:
Երգն իր հուզիչ խոսքերի և նույնքան հուզիչ ու գեղեցիկ երաժշտության շնորհիվ կարծես աղոթք լինի: Այն մայրական աղոթքի նման:
Հայտնի է, երգի մեղեդին գրել է Ռիտա Սարգսյանն է, իսկ խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը:
Այս երգը կատարվել է բազմից, ու ամեն մի կատարման ժամանակ ընկալվել է խորությամբ ու առանձնահատուկ հուզմունքով: Երգի համատարած ընդունման ու սիրվելու գաղթնիքն էլ հենց այն է, որ թեմատիկան՝ երաժշտությունն էլ, խոսքերն էլ հոգեհարազատ են բոլոր հայերին:
Այս հոգեհարազատ ու սրտամոտ երաժշտական կատարումն առաջարկում ենք ունկնդրել ևս մեկ անգամ՝ չմոռանալով, որ չորս տարի առաջ այս օրերին բոլորիս շրթունքներին դարձյալ այս երգն էր: