Հայտնի ու սիրված դերասանները միացել են «Հայ» ասոցիացիայի «Հայ տարեց» ծրագրին որպես կամավոր

«Հայ» ասոցիացիայի նախաձեռնած «Հայ տարեց» ծրագիրը մի շարք տեղացի և արտասահմանաբնակ հայ բարերարների ֆինանսավորման շնորհիվ արդեն շաբաթներ մթերային օգնություն է հասցնում տարեցներին: Նրանց են միացել մի շարք դերասաններ, ովքեր բնակիչներին են հասցնում պարենով լի տուփերը, իսկ ասոցիացիայի համակարգողները նախապես հավաքում, համախմբում և համակարգում են մթերքները, դասդասում տուփերում:

Ծրագրի համակարգողը մեկնաբանում է, որ փորձում են տուփերում տեղավորել մեկամսյա սնունդ: Ամեն մի տարեցի երկու տուփ է բաժին ընկնում, որպեսզի յուրաքանչյուրին բավարարի մեկ ամիս:

Ստորև ներկայացված հոլովակում ծրագրի համակարգորղը ներկայացնում է, թե ինչ մթերքներ են ներառում տուփերը: Այս նախաձեռնությանը սիրով և կամավորական սկզբունքներով ներառվել են նաև մի շարք հայտնի ու սիրված դերասաններ:

Անդրանիկը, Արմանը, Հայկը և այլք անկեղծորեն կիսվում են իրենց զգացություններով. տարեցների հետ յուրաքանչյուր հանդիպում նրանց սիրտը լցնում է հուզմունքով ու ցավով. նրանց հուզում է մարդկանց ջերմագին արձագանքները, մյուս կողմից ցավում են, որ մարդիկ նման օգնությունից այդքան ուրախանում են՝ սոցիալական վիճակով պայմանավորված:

Սիրված դերասանները «Հայ» ասոցիացիայի «Հայ տարեց» ծրագրի մասին․

Սիրված դերասանները «Հայ» ասոցիացիայի «Հայ տարեց» ծրագրի մասին․

Опубликовано Asociacion HAY / ՀԱՅ Ասոցիացիա / Hye Association Пятница, 3 апреля 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: