ԱՀԿ-ի նապագահ Տեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտարարել է աշխարհը պատած կորոնավիրուսյան ախտի դեմ պայքարի լավագույն միջոցը․ դա ձեռքերը լվանալն է։ Գեբրեյեսուսն ամենը հայտնել է Ժնևում կայացած բրիֆինգի ընթացքում։
«Հասարակ ձևով ձեռքերը լվանալը կարող է ջրաբաժան լինել կյանքի ու մահվան միջև»,- նշել է Գեբրեյեսուսը։
Նրա խոսքով՝ այդ միջոցը եղել է և կա քովիդային ախտին և շատ այլ ախտերից պաշտպանվելու լավագույն միջոց։ Նա նաև նշել է՝ մայիսի 5-ը Ձեռքերի հիգիենայի միջազգային օրն է։
Գեբրեյեսուսն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ չունեն ձեռքերը լվանալու հնարավորություն։ Մասնավորապես, ջրամատակարարում և օճառ չունեն Երկրի բնակչության մեծ տոկոսը՝ մոտ երեք միլիարդ մարդ։
Այդ պատճառով օճառի մեջ մեծ ներդրումները, ինչպես նաև ջրին և սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերը կօգնեն կորոնավիրուսյան համընդհանուր արհավիրքի դեմ պայքարի համար։