Հայտնի է դարձել կորոնավիրուսի հազվադեպ հանդիպող ախտանշանը

Կորոնավիրուսյան արհավիրքը պատել է ողջ աշխարհը և օրեցօր լայնացնում է տարածումը։ Դեռևս չի հայտնաբերվել պատվաստանյութը, այնպես որ միակ փրկությունը մնում է վարակվելու կանխարգելումն ինքնամեկուսացման ճանապարհով։

Բժիշկներն անդադար ուսումնասիրություններ են կատարում՝ փորձելով հասկանալ՝ այս վարակն ինչպես է իրեն դրսևորում տարբեր պայմաններում։ Յելի համալսարանի մասնագետ Վինսենթե Դիասն ապացուցել է՝ մարդկանց աչքերի կարմրությունը վկայում է օրգանիզմում կորոնավիրուսյան ախտի առկայությամբ, գրում է Mirror-ը։

Մասնագետի խոսքով՝ նոր ախտանշանը չափազանց հազվադեպ է հանդիպում, իսկ կորոնավիրուսյան ախտը հաստատվում է միմիայն այն ժամանակ, երբ կան նաև ուրիշ ախտանշաններ։ Դիասն ընդգծել է՝ նման ախտանշանը նաև առկա է աչքրի վիրուսային հիվանդությունների, ինչպես նաև հասարակ ալերգիայի դեպքում և միայն դրա վրա հիմնվել պետք չէ։

Անչափ կարևոր է այս պայմաններում չվարակվելու համար ձեռք չտալ աչքերը և լորձաթաղանթները՝ վարակը չտարածելու համար, և, իհարկե, ինքնամեկուսացումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: