Հայտնի գործիչների ապրիլյոթյան շնորհավորանքներն ու հրապարակած լուսանկարները

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ապրիլյոթյան խորհուրդը թանկ ու հարազատ է բոլորի համար։ Թերևս, այդ հարազատությունն է պատճառը, որ շատերն են անդրադառնում տոնին ու տոնի խորհրդին, այդ թվում՝ նաև քաղաքական հայտնի գործիչները։

Ապրիլյոթյան հրապարակում է արել Գագիկ Ծառուկյանը, ով առհասարակ կարևորում է ընտանիքի և ընտանեկան տոների գաղափարը։ Նա տեղադրել է իր և մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի լուսանկարը՝ շնորհավորական խոսք ուղղելով բոլոր մայրերին։

Իր մայրիկի հետ լուսանկար է հրապարակել նաև Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանի մայրիկը ապրում է Արցախում, իսկ որդին նրան հաճախ է այցելով՝ այդ այցերի մասին երբեմն նաև հրապարակումներ անելով։

Մայրերին շնորհավորական ուղերձ է հղել նաև Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին գտնվում է Մոսկվայում։ Նա կարևորել է մեր մայրերի հզորությունն ու ուժը։

Ինչպես հայտնի է, վարչապետն իր մորը կորցրել է վաղ մանկության տարիքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: