Հայտնիների հուզառատ շնորհավորանքները՝ Ավետ Բարսեղյանի 40-ամյակին

Այսօր հրաշալի բանաստեղծ ու հաղորդավար Ավետ Բարսեղյանի քառասունամյակն է։

Ինքն իրեն շնորհավորական խոսքում Ավետը նշել է՝ քառասուն տարի առաջ ծնվել է՝ այլևս չմեռնելու ակնկալիքով։

«Մնացած ամենն օրեր, տարիներ ու հնարավորություններ են՝ վերածնվելու՝ սիրով, հավատով ու հույսով։ Բարի օր, դյադ Ավետ»,- գրել է նա։

Չափազանց հուզիչ են նաև հայտնիների շնորհավորանքները։

Նազենի Հովհաննիսյանը նշել է․ «Իմ լուսավոր ընկեր, Ավետ ջան)) Ծնունդդ շնորհավոր եղբայր և ընկեր:

Էրկանքի քարերի նման իրարով էնքան ենք հարվել, որ նույն ցավն ենք ապրում, նույն հույզով խեղդվում, նույն սիրով թռչում ու նույն երազանքներով նայում ապագային:

Այսօր շնորհավորանքի ու ժպիտի օր թող լինի քեզ համար` Լուսե դստերդ և չքնաղ Անիի հետ միասին:

Թռիչքդ անսպառ, #Պոետ»։

Արմինկան, իր հերթին, նշել է․ «Մարդկային բացառիկ տեսակ՝ անկեղծ, ուղիղ, դրական, շիտակ, սիրառատ
ու անսահմա՜ն տաղանդավոր…

Օրհնվես դու՝ քո ընտանիքով, ավելացնես տեսակիդ քանակը, միշտ լինես մեզ՝ քեզ սիրող ու գնահատողներիդ համար։

Բարի տարեդարձ քեզ, Ավ ջան, իմ հարազատ հոգի, իմ խենթ ու խելառ ընկեր։

Մինիմում մի քառասուն էլ քայլենք կողք-կողքի, մեր անցած ճանապարհի՝ լավ ու վատ օրերից ոչ պակաս հետաքրքիր օրեր անցնելով…

Սիրում եմ, քո Արմուշ»։

Հասմիկ Կարապետյանը գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ տաղանդաշատ ընկեր։

Եղիր ամենաերջանիկը։

Շնորհաոոոոր Ավ ջան։

Տիեզերքի բարիքները Քեզ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: