Հայտնաբերվել է Քեննեդիի թոռնուհու մարմինը

Օրերս հայտնի է դարձել՝ անհետ կորել են սենատոր Ռոբերտ Քեննեդիի թոռնուհին՝ 40-ամյա Մեյվ Քեննեդի Թաունսենդ Մաքքինը և իր ավագ որդի՝ 8-ամյա Գիդեոնը։ Նրանք կորել էին կանոէով լողալիս՝ Չեսափիքսի նեղուցում։ Ընտանիքը Մերիլենդում էր ինքնամեկուսացել՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։

Մեյվը խաղալիս է եղել որդու հետ, երբ գնդակն ընկել է ջուրը։ Նրանք որոշել են փնտրել այն ու տարվել են հոսանքով։ Կանոէն միևնույն օրն է հայտնաբերվել՝ դատարկ։ Փնտրտուքներից հետո մայրն ու որդին մահացած են ճանաչվել։

Երեկ հայտնաբերվել է Մեյվի մարմինը՝ Չարլզ համայնքում՝ կնոջ մոր տնից 4 կմ-ի վրա։ Փոքրիկ Գիդեոնի մարմնի փնտրտուքները շարունակվում են։

Մեյվն իրավաբան էր՝ մարդու իրավունքների պաշտպան։ Աշխատել է նաև Ջորջթաունի համալսարանի Global Health Initiative նախագծի տնօրեն։

Գիդեոնից բացի ամուսնու՝ Դևիդի հետ, դաստիարակում էր ևս երկու երեխա՝ 7-ամյա Գաբրիելլային և 2-ամյա Թոբիին։

Понравилась статья? Поделиться с друзьями: