Հնդիկ հետազոտողները հայտնաբերել են, որ աշխարհում մոլեգնող կորոնավիրուսյան արհավիրքը տասը տեսակի տարբեր մուտացիաներ ունի, գրում է Times of India-ն։ Այդ մուտացիաներից մեկը՝ А2а-ն, գրեթե փոխարինել է բոլորին՝ դառնալով դոմինանտ տարբեր աշխարագրական ռեգիոններում։
Կարևոր հետազոտություններն անցկացվել են Կենսաբժշկական գենոմիկայի ազգային ինստիտուտում։ Գիտնականներն առանձնացրել են O, A2, A2a, A3, B, B1 և այլ տիպի կորոնավիրուսյան ախտահարման տեսակներ։ Ընդհանուր առմամբ, Ուհանում ի հայտ եկած 0 տեսակի կորոնավիրուսյան ախտի հետ միասին, գոյություն ունի 11 տեսակի կորոնավիրուսյան ախտ։
Դրանցից ամենաակտիվն А1а տեսակն է, որն արդյունավետ կերպով ներթափանցում է մարդու թոքերի բջիջների մեջ, ինչի արդյունքում էլ ախտը լայնորեն տարածվել է ողջ աշխարհում՝ վերավելով համավարակային ախտի։
Նշենք՝ Հնդկաստանում կորոնավիրուսյան ախտը մոլեգնում է Հնդկաստանում, որտեղ դեպքերը մոտ 30 հազար են, մահացել է մոտ 900 մարդ։ Մարտի 25-ից այնտեղ արտակարգ ռեժիմ է, որը երկարաձգվել է մինչև մայիսի 3-ը։