Պարզապես հիանալի նորություն են հայտնում գիտնականները՝ ավստրալական Մոնաշի համալսարանից և Մելբուրնի Արքայական հոսպիտալից։ Գիտնականները կորոնավիրուսյան վարակը երկու օրում բուժող դեղամիջոց են հայտնաբերել, հայտնում է Antiviral Research-ը։
Հետազոտողները քննել են Իվերմեկտինի ազդեցությունը կորոնավիրուսյան ախտով վարակված բջիջների վրա։ Պարզվում է՝ դեղամիջոցի մեկ չափաբաժինը նվազեցրել է վարակակիր բջջիջների քանակը 93 տոկոսով՝ 24 ժամից, և 99 տոկոսով՝ երկու օրից։ Գիտնականների խոսքով՝ փորձի ընթացքում Իվերմեկտինը ոչ մի տոքսիկ ազդեցություն չի թողել օրինակների վրա։
Այս դեղամիջոցն իրապես կարող է մարդկային կյանքեր փրկել, չէ որ այս չարիք դարձած հիվանդությունը մոլեգնում է ողջ աշխարհում, սպառնում բազմաթիվ մարդկանց առողջությանը ու կյանքին։ Հիանալի է ու շատ ուրախալի՝ ավստրալացի բժիշկների այս մեծագույն գյուտը։
Հուսանք՝ այն շուտով կներգրավվի բուժհաստատությունների դեղամիջոցային ցանկում ու կօգտագործվի կորոնավիրուսյան ախտից ազատվելու համար։ Միայն միասնականությունն ու ինքնագիտակցությունն այս օրերին կփրկեն աշխարհը։