Հայտնաբերվել է երազանքի աշխատանք, որի համար հազարավոր դոլարներ աշխատավարձ են վճարում

Շվեդիայում յուրահատուկ աշխատատեղ է գտել, որի համաձայն աշխատակիցը պետք է Կորսվագեն կայարանում պետք է աշխատանքային օրվա մեկնարկին և ավարտին անջատի ու միացնի լույսը։

Գործատուները՝ Սիմոն Գոլդին և Յակոբ Սենեբյուն խոստանում են աշխատակցին ամսական 2,3 հազար դոլար վճարել։ Աշխատակիցը պետք է հստակ պայմանավորված ժամին գալ կայարան և միացնել կամ անջատել լույսը։ Մյուս բոլոր ժամանակում նա աշխատանք չունի։

Նշվում է՝ աշխատակիցը կարող է ամեն պահի հրաժարվել աշխատանքից, բայց ցանկության դեպքում կարող է ցմահ աշխատել այդ պաշտոնում։ Գործատուները շեշտել են՝ պատրաստ են աշխատավարձ տալ 120 տարի։ Երազանգի աշխատանքի համար Շվեդիայի գեղխորհուրդը և Տրանսպորտի վարչությունը հատկացրել է 650 հազար դոլար։

Այս հետաքրքիր փորձով նկարիչներ Գոլդինը և Սենեբյուն ցանկանում են ուշադրություն հրավիրել հանրությունում անհավասարությանը։ Աշխատանքի պատրաստակամություն են հայտնել ոչ միայն Շվեդիայի բնակիչները, այլև ամերիկացիները, թայվանցիները և ֆիլիպինցիները՝ առնվազն 125 թեկնածու։

Понравилась статья? Поделиться с друзьями: