Հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր ախտանիշներ․ Daily Star

Չինացի գիտահետազոտողները հայտնաբերել են կորոնավիրուսյան ախտով վարակվածների մոտ նոր ախտանիշներ, գրում է Daily Star-ը։ Գիտնականների դիտարկումների համաձայն՝ կորոնավիրուսյան ախտով որոշ վարակակիրների մոտ կային անհայտ ախտանիշներ, ինչպիսիք են ոչ պարզ խոսքը և կոորդինացիայի հետ խնդիրները։ Գիտական աշխատանքում թվարկվել են նաև հիվանդության հայտնի ախտանիշները՝ բարձր ջերմությունը, հազը, գլխացավը։ Հիվանդների որոշ մասի մոտ առկա է նաև համային և հոտային զգացումների կորուստ։


Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է 214 վարակակիր մարդ՝ չինական Ուհան քաղաքից, որտեղ էլ ի հայտ է եկել վիրուսը։


Այսօրվա տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսյան ախտով արդեն 1,7 միլիոն մարդ է տառապում։ Հայաստանում էլ վիճակը բարվոք չէ․ արդեն վարակակիր է 967 մարդ, կա մահվան 13 դեպք, առողջացել է 173 մարդ։

Հուսանք՝ կորոնավիրուսյան ախտը հաղթահարելի կլինի ու շուտափույթ կվերանա համավարակային վիճակն աշխարհում։ Անչափ ցավալի է գրանցված մարդկանց մահվան դեպքերը, ինչպես նաև հիվանոդության ծանր վիճակները։

Понравилась статья? Поделиться с друзьями: