Հայտարարություն՝ 5G-ով չիպավորման մասին

Հայաստանյան իրականության մեջ աշխատաող կապի երեք օպերատորներն ստիպված են եղել համատեղ հայտարարություն տարածել, քանզի շատ ու շատ են վերջին օրերին տարածվող լուրերն այն մասին, որ 5G-ի միջոցով մարդկանց չիպավորում ու կոդավորում են։

Դրա համար տեղադրված կայաններին որոշ «խելացիներ» ֆիզիկական վնաս են հասցնում՝ տարածելով դավադրապաշտական, իրականության հետ որևէ աղերս չունեցող նյութեր։

Օպերատորները նշել են՝ իրենց հատկացված շերտերով ծառայություններ են մատուցում՝ համավարակային ցավով պատված այս օրերին մարդկանց կապով ապահովելու համար։ Նրանց խոսքով՝ չիպավորման, կոդավորման ու նմանատիպ կեղծ հայտարարությունները մարդկանց մոտ տագնամ են առաջացնում, ինչն առանց այդ էլ համավարակով պատված երկրի համար դրական չէ։

Այս պահին համացանցային շփումը միակն է, որ ապահովում է կապը բարեկամների ու հարազատների հետ, հնարավորություն տալիս կրթվել և աշխատել օնլայն ձևով։ Եթե նման սադրանքները շարունակվեն, նրանք ստիպված կլինեն դատարան դիմել։

Понравилась статья? Поделиться с друзьями: