Հայուհի Սիրուն Մինասը հղի է

Գեղեցկուհի բժկուհի և «Women’s Club»-ի մասնակից հայուհի Սիրուն Մինասն սպասում է իր առաջնեկին։ Գեղեցկուհին, որն ամուսնացած է Ռաֆայել Վարդանյանի հետ, հիանալի տիրապետում է հայերենին։ Նա երկար տարիներ այստեղ է ապրել։ Սիրունի հայրը կիսով չափ հայ է, մայրը՝ նիգերիուհի։

Սիրունի ծնողները ծանոթացել են, երբ հայրը Հնդկաստանից Նիգերիա է մեկնել՝ բժշկական առաքելության։ Սիրունը Նիգերիայում է ծնվել, իսկ երբ հինգ տարեկան էր, նրանք ընտանիքով Հայաստան են տեղափոխվել՝ բնակություն հաստատելով Մեղրիում, ապա՝ Երևանում։

Սիրունը Ռաֆայելի հետ ամուսնացել է անցած տարի՝ հայկական եկեղեցում՝ ավանդական ոճով։ Իսկ հիմա Մինասը հղի է։ Դա նկատելի է դարձել նրա ինստագրամյան հետևորդների կողմից, որոնք տեսել են ուղիղ եթերում նրա կլորիկացած փորիկը։

Դրանից հետո գեղեցկուհին բուռն շնորհավորանքներ է ստացել, սակայն դեռևս չի արձագանքել դրանց։ Նա նաև որևէ մեկնաբանություն չի տվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: